Կայացել է «Եվրատեսիլ 2012»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Գիտություն և Մշակույթ
Հայտնի են դարձել «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի հաղթողները։
Ինչպես հաղորդում է 1news.az-ը, 18 մասնակիցներից եզրափակչիչ են դուրս եկել 10-ը.
1. Լիտվան,
2. Բոսնիա և Հերցեգովինան,
3. Սերբիան,
4. Ուկրաինան,
5. Շվեդիան,
6. Մակեդոնիան,
7. Նորվեգիան,
8. Էստոնիան,
9. Մալթան,
10. Թուրքիան։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2012»-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին։
Իսկ մայիսի 22-ին եզրափակիչի ուղեգիր են ստացել Ռումինիան, Մոլդովան, Իսլանդիան, Հունգարիան, Դանիան, Ալբանիան, Կիպրոսը, Հունաստանը, Ռուսաստանը և Իռլանդիան։
Մրցույթի կանոնների համաձայն, Ֆրանսիան, Անգլիան, Իտալիան, Գերմանիան և Իսպանիան, առանց նախնական փուլերի մասնակցում են «Եվրատեսիլ»-ի անմիջապես եզրափակիչին։
Նման իրավունք ունի նաև Ադրբեջանը, որպես նախորդ տարի Դյուսելդորֆում տեղի ունեցած մրցույթի հաղթող։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում