Թուրքիայում մահապարտ ահաբեկիչները փորձել են ներխուժել ոստիկանական բաժանմունք
Թուրքիա
Թուրքիայի Գազիայնթափի նահանգում մահապարտները փորձել են ներխուժել ոստիկանական բաժանմունք:
Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Ոստիկանական բաժանմունք ներխուժել ցանկացող մահապարտ ահաբեկիչներից մեկը ոստիկանների կողմից սպանվել է, իսկ երկրորդը փախուստի է դիմել:
Փախուստի մեջ գտնվող ահաբեկչին գտնելու և ձերբակալելու ուղղությամբ ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում:
Ահաբեկիչների եւ ոստիկանության միջև տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ մեկ ոստիկան եւ մեկ երեխա վիրավորվել են:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ