Facebook-ը ներկայացնում է նոր ֆոտոհավելված
Աշխարհ
Facebook սոցցանցը մայիսի 24-ին ներկայացրել է iOS հիմքով մոբիլ համակարգերի համար նոր ֆոտոհավելվածը։ Այս մասին ինֆորմացիան տեղադրված է Facebook-ի պաշտոնական էջում։
Հավելվածից օգտվողները կարող են լուսանկարելիս անմիջապես կիսվել դրանցող ընկերների հետ։ Բացի ֆիլտրերից, որոնք կարելի է վերադրել նկարներին, Facebook Camera-ն կարող է նշել կադրի մեջ ընկած մարդկանց և վայրը, ուր արվել է լուսանկարը։
Հրապարակումը կարելի է իրականցնել ինչպես առանձին-առանձին, այնպես էլ նկարների խմբերով։
Հավելվածը դեռևս հասանելի է միայն անգլալեզու օգտատերերի համար։ Այլ երկրներում այն հնարավոր կլինի ներբեռնել մի քանի շաբաթից, երբ այն կթարգմանվի մի քանի այլ լեզվով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ