Այսօր 40.000 շրջանավարտների համար կհնչի վերջին զանգը
Հասարակություն
Այս տարի Հայաստանի 1400 պետական դպրոցներում 40.000 շրջանավարտների համար կհնչի վերջին զանգը:
Վերջին զանգին նվիրված միջոցառումները մեկնարկելու են ժամը 10.00-ին ու կշարունակվեն մինչև ժամը 15.00-ը: Իսկ երեկոյան՝ ժամը 18.00-ից, Ազատության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որն կավարտվի հրավառությամբ:
Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել Վերջին զանգի արարողության վերաբերյալ հայտարարությամբ, որում, շնորհավորելով աշակերտներին վերջին զանգի կապակցությամբ, նշել է, որ ոստիկանությունը մայիսի 25-ին ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթներն ու շատ խիստ է լինելու համակեցության կանոնների և օրինականության խախտման ցանկացած դրսևորման հանդեպ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը