Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն
Հայաստան
Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը ֆրանսիացի երեք սենատորների ԼՂ կատարած այցի հետ կապված բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության քարտուղար Էլման Աբդուլաևը՝ արտահայտելով պաշտոնական Բաքվի վերաբերմունքը ֆրանսիացի խորհրդարանականներ Ֆիլիպ Մարինի, Սոֆի Ժուասսենի և Բեռնար Ֆուրնեյի՝ ԼՂ կատարած այցի նկատմամբ։
Ինչպես հաղորդում է 1news.az–ը, նա ասել է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նամակ է հղել նաև ֆրանսիացի սենատորներին։
Ըստ Աբդուլաևի, ԼՂ այցելած սենատորները Ադրբեջանում հայտարարվել են անցանկալի անձ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի