Սահմանադրական դատարանն այս ռեժիմի կցորդն է. Լևոն Զուրաբյան (Տեսանյութ)
Քաղաքական
Սահմանադրական դատարանն այս ռեժիմի կցորդն է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ դա բազմիցս արտահայտվել է նրանով, որ որևէ արդար որոշում ՍԴ-ի կողմից իրենք չեն ստացել:
«Այնուամենայնիվ, մենք ներկայացնում ենք մեր փաստերը. սա արվում է և՛ մեր, և՛ միջազգային հանրության համար: Բոլորը պետք է տեսնեն, որ Հայաստանում իրականացվել են համատարած կեղծված ընտրություններ: Այս հարցը հասցնելու ենք մինչև Եվրոպական դատարան, իսկ դրա համար մենք պետք է սպառենք ներհանրապետական բոլոր ատյանները», - նշեց Զուրաբյանը՝ հավելելով, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների դիմումները նույնպես նույն նպատակն են հետապնդում:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն