Օբաման ամեն առավոտ ցնցուղ ընդունելիս սիրում է երգել, խոստովանել է Միշել Օբաման
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամեն առավոտ ցնցուղ ընդունելիս սիրում է երգել։ Այս մասին Միշել Օբաման հայտնել է ամերիկյան People ամսագրին տված հարցազրույցում։
Սպիտակ տան ղեկավարի կնոջ խոսքերով, իր ամուսինը հաճախ ինչ–որ երգ է երգում։
«Երբեմն նրան ուղղակի դժվար է կանգնեցնել։ Նա սիրում է երգել ամեն առավոտ։ Հաճախ նաև երեխաների հետ է երգում», – ավելացրել է Միշել Օբաման։
Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահը միայն տանը գտնվելու ժամանակ չի երգում. Հունվարին ընտրողների հետ հանդիպման ընթացքում անսպասելիորեն դադարեցրել է իր ելույթը և բլյուզ կատարել։
ԱՄՆ առաջին տիկինը խոստովանել է, որ ցանկանում է վերջերս People ամսագրի կողմից մոլորակի ամենագեղեցիկ կին ճանաչված երգչուհի Բիյոնսեի նման ժողովրդական լինել։
«Եթե ես ունենայի նման տաղանդ, ես կնմանվեի Բիյոնսեին», – խոստովանել է Միշելը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)