Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Պաշտոնական Երևանին ևս մեկ անգամ հասկացրին, որ հակառակորդը նախահարձակ լինելու արտոնություն ունի․ Մելիքյան

Քաղաքական

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է հայ քաղաքական գործիչ, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ 

-Պարոն Մելիքյան, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայաստանյան դիվանագիտությունն ի՞նչ պայմաններում է գտնվում։

-Դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների ասպարեզում երկրի պետական քաղաքականությունն իրականացնելու գործիքն է: Խելամիտ, ռազմավարական նպատակների ճշգրիտ ձևակերպմամբ առանձնացող և դրանց հասնելու համար անհրաժեշտ արդյունավետ մարտավարության առկայության պայմաններում դիվանագիտական գործիքների կիրառումը կարող է հսկայական օգուտներ բերել երկրին: Մեր պարագայում ընտրված քաղաքական մոտեցումները չեն ապահովում երկրի շահերի համարժեք առաջմղումը և, որպես դրա հետևանք, նաև հայկական դիվանագիտությունն է քարացել, զրկվել ճկունությունից և նախաձեռնողականությունից: Պաշտոնական Երևանի բանակցային փիլիսոփայությունը փակուղային է, իսկ դա աղետալի է հետևանքների է բերում և դիվանագիտական հարթակներում, և մարտի դաշտում:

-Այդ համատեքստում ինչպե՞ս կգնահատեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշացած հայտարարությունը՝ Չինարիում տեղի ունեցածի վերաբերյալ։

-Հայտարարությունը համաժեք է հայկական կողմերի քաղաքական ու դիվանագիտական պահվածքին՝ համանախագահներն ուղիղ տեքստով ասացին, որ նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պետք է պահպանվեն, բայց, ըստ էության, այդ հրամայական պահանջը բացառապես մեզ է վերաբերվում:

-Արդյոք հայկական կողմը համանախագահների կողմից ստացավ աջակցություն, թե հակառակը՝ նախատինք ստացավ ադրբեջանցի դիվերսանտի մարմինը չհանձնելու համար։

-Պաշտոնական Երևանին ևս մեկ անգամ հասկացրին, որ հակառակորդը նախահարձակ լինելու արտոնություն ունի և այդ արտոնությունը կպահպանվի այնքան ժամանակ, մինչև որ Հայաստանը կամ կհամաձայնի կարգավորման ադրբեջանական տարբերակին, կամ էլ արմատապես կփոխի սեփական բանակցային մոտեցումները:

-Ըստ Ձեզ՝ հայկական կողմը ի՞նչ պայմաններում պետք է հանձնի դիվերսանտի դին։
Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը կարծում էր, որ այդ հայտարարությունը հավասարակշռված էր։ Դուք այդպես կածո՞ւմ եք։

-Այն ոչ թե հավասարակշռված է, այլ համարժեք է առկա իրավիճակին: Քանի դեռ պաշտոնական Երևանը քաղաքական-դիվանագիտական անճարակության է մատնված, այս կարգի սահմանային մարտական միջադեպերը շարունակական բնույթ են ունենալու, իսկ միջնորդներն էլ հանդես են գալու հակառակորդի ռազմական ակտիվությունը գործնականում քաջալերող հայտարարություններով:

-Արդյոք այդ հայտարարությունը հայկական կողմի համար շանս է կրկին պնդելու հետաքննական մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին։

-Քաղաքականությունը լալահառաչ ճամարտակությունների միջոցով չէ, որ արդյունքի է հասնում՝ իրավիճակը շտկելու համար շատ կոնկրետ քայլեր են անհրաժեշտ: Թեև կարելի է բեկում մտցնել բանակցային գործընթացում, այդուհանդերձ, ՀՀ և ԼՂՀ գործող իշխանությունները այս խիստ անբարենպաստ ընթացքը կասեցնելու համար անհրաժեշտ շահագրգռությունը չեն դրսևորում:

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված