Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Աշոտ Աղաբաբյանի կարծիքով ՀՀԿ-ում տխմարներ կան, սակայն նա չի պատրաստվում լքել կուսակցությունը

Քաղաքական

«Ես սպասում եմ գործադիր մարմնի որոշմանը: Ուրիշ տեղից առաջարկ որ լինի էլ՝ չեմ գնա. ես ՀՀԿ կուսակցության անդամ եմ, ո՞նց կարող եմ ուրիշ կուսակցության միանալ»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք կընդգրկվի ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում, կամ՝ նման առաջարկ ստացե՞լ է, թե՞ ոչ:

Հարցին՝ արդյոք նեղացած չէ՞ ՀՀԿ-ից, պարոն Աղաբաբյանը պատասխանեց.

«Ես իմ կուսակցական ընկերներից նեղացած չեմ, ես նեղացած եմ հարկային դաշտից, իշխանությունների որոշ լծակներից: Սխալ է այն մոտեցումը, երբ կուսակցական որևիցե մեկին, ով տնտեսական լծակներ կամ սեփականություն ունի, կուսակցությունը պետք է ասի՝ «հարկայի՛ն, հանկարծ չմոտենաս նրան»: Ո՛չ, թող մոտենան, բայց՝ ճի՛շտ մոտեցում ցույց տան: Իշխանությունների այս վերաբերմունքից եմ նեղացած: Որ կուսակցական ես, դա չի նշանակում՝ ինչ ուզենաս պետք է անես: Սեփականություն ունեցողը պետք է օրենսդրական դաշտում վճարումներ կատարի, բայց կան այնպիսի օրենքներ, որոնք ընդունելի չեն»:

Խոսելով խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության և հնարավոր պարտության մասին, Աշոտ Աղաբաբյանը վստահաբար նշեց, որ ՀՀԿ-ն երբեք չի պարտվի, կհաղթի 60 տոկոսով:

«Վատ իշխանություն ունենք, որը չի կարողանում ծրագրեր իրագործել տարբեր պատճառներով, բայց դա չի նշանակում, որ դա կուսակցության մինուսն է: ՀՀԿ-ում տխմարներ կան, ովքեր փորձում են մի բան անել, բայց բանից դուրս է գալիս՝ տնտեսության վրա վերահսկողություն կա, իշխանության վրա վերահսկողություն՝ ընդհանրապես չկա: Նոր պառլամենտի առկայության ժամանակ, քանի որ կլինի պառլամենտական պետություն, վերահսկողություն կսահմանվի, և ով ուզում է գա իշխանության՝ չի՛ կարող ինչ ուզենա, ոնց ուզենա՝ անել: Իշխանության վրա պետք է վերահսկողություն իրականացնի նոր ընտրված պառլամենտը»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը:

Պարոն Աղաբաբյանը դրական է գնահատում վարչապետի և կառավարության փոփոխությունները. «Բոլորին թվում է՝ մի քանի ամսում առաջընթաց պետք է լինի: Նախ՝ հարկավոր է տեղը բերել ամեն ինչ: Եթե մի երկրում վարչապետները երկու տարին մեկ փոխվում են, այդ երկիրը ո՞նց կարող է հետ չմնալ նոր մարտահրավերներից ու նոր զարգացման ճանապարհներից. պետք է հետ մնա, բա ի՞նչ պետք է անի: Դրա համար՝ հարկավոր է նոր վարչապետին հնարավորություն տալ և օգտակար լինել, որ ծրագրերն իրականանան: Կարծում եմ՝ այդ ամենը կլինի ընտրություններից հետո»:

ԱԺ-ում իր գործունեության պասիվությունը, ըստ մեր զրուցակցի՝ պայմանավորված է այն օրենքներով, որոնց հետ համաձայն չէ ու ընդունելի չեն իր համար, և այդ օրենքների պատճառով երկրի վիճակը  տնտեսապես լավ չէ. «Հարկային դաշտում բավականին լուրջ օրենքներ կան, որոնք անիմաստ բաներ են: Փոփոխություններ պետք է անի նոր Ազգային ժողովը»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ պետք է մաքրել ոչ թե քաղաքական դաշտը, այլ՝ տնտեսականը, որպեսզի բոլորի համար հավասար պայմաններ լինեն և երկիրը զարգանա: Մոնոպոլիստ հասկացողություն պետք է չլինի: Պետք է տնտեսական դաշտը բաց լինի, որպեսզի կոռուպցիոն ռիսկեր չլինեն:

Եզրափակելով խոսքը՝ Աշոտ Աղաբաբյանը նշեց՝ անկախ նրանից ինքն ընտրացուցակում կլինի, թե ոչ, ամեն ինչ անելու է, որ «Հանրապետական» կուսակցությունը հաղթի.  «Ես մեծ ընտրազանգված ունեմ և ամեն ինչ անելու եմ, որ Հանրապետական կուսակցությունը հաղթանակ տանի: Իմ կուսակից ընկերներին և ընտրազանգվածին խնդրում եմ ուշիմ լինել, քանի որ նոր պետական կառավարման համակարգ ենք անցնում: Հարկավոր է վստահել այն մարդկանց, ովքեր իրենց հետ երկար տարիներ աշխատել են և չեն կորցրել վստահությունը»:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված