Գենետիկները տղամարդկանց համար հակաբեղմնավորիչ կստեղծեն
Հասարակություն
Էդինբուրգի համալսարանի գիտնականները հայտնաբերել են գեն, որը, ըստ իրենց համոզման, կօգնի ստեծել տղամարդկանց համար նոր հակաբեղմնավորիչ դեղամիջոց, տեղեկացնում է BBC Russian-ը։
Մկների վրա փորձերը ցույց են տվել, որ Katnal1 անվանված գենը որոշիչ դեր է կատարում սերմնահեղուկի արտադրության վերջին փուլում։
Հետազոտողների կարծիքով՝ այդ գենն արգելափակող դեղամիջոցն օժված կլինի հակաբեղմնավորիչ հատկություններով։
Նրանք պնդում են նաև, որ հաբի ազդեցությունը շրջելի կլինի, քանի որ Katnal1-ը չի ազդում սերմնահեղուկի ձևավորման նախնական փուլերի կամ տղամարդու օրգանիզմում դրա արտադրողունակության վրա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը