Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

«Բարգավաճ Հայաստան»-ը խորհրդարանում կլինի ընդդիմություն. Արմեն Բադալյան

Քաղաքական

Մայիսի 31–ին, երբ լինի նորընտրի ԱԺ-ի նիստը և գործող կոալիցիոն կառավարությունը հրաժարական կտա, այդ պահից սկսած ԲՀԿ–ն ԱԺ–ում կլինի ընդդիմություն: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքերով, ԲՀԿ–ն ԱԺ-ում գործելու է պետական, իրավական կառավարման համակարգում, իսկ իրավական դաշտում քաղաքական ուժն ունենում է երկու կարգավիճակներից մեկը՝ կա՛մ իշխանություն է հանդիսանում, կա՛մ ընդդիմություն։

«Բնականաբար, եթե չես ձևավորում գործադիր իշխանություն, ուրեմն դու ունես մեկ կարգավիճակ՝ դու ընդդիմադիր ուժ ես։ Շատերն են ասում` արմատական ընդդիմություն, ոչ արմատական ընդդիմություն, բայց ընդդիմությունը արմատական կամ ոչ արմատական չի լինում, ընդդիմության կամ իշխանության քայլերն են լինում արմատական, ոչ արմատական։ Այնպես որ, ԲՀԿ–ն կլինի ընդդիմություն, բայց թե ինչպես կաշխատի որպես ընդդիմություն, ցույց կտա ժամանակը»,- ասաց Բադալյանը։

Արմեն Բադալյանը, անդրադառնալով հարցին, թե կա՞ արդյոք արտաքին ուժերի դերակատարությունը ներքաղաքական զարգացումներում, ասաց, որ չի կարող հստակ այդ հարցին պատասխանել:

«Քանի որ ինքս ԲՀԿ կառույցի ղեկավար կազմի հետ շփում չունեմ, բնականաբար ես չեմ կարող ասել` կա՞ այդ արտաքին ազդեցությունը, թե՞ չկա։ Կարող եմ միայն ենթադրել, որ կա, բայց հաստատ չեմ կարող ասել»,- ասաց նա։

Արմեն Բադալյանը նույն կերպ արձագանքեց նաև հարցին, թե որքանո՞վ է մեծ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը ԲՀԿ-ի վրա:

«Չեմ կարող ասել` որ քաղաքական գործիչը, որ անձը ինչ ազդեցություն ունի, քանի որ ես ԲՀԿ կառույցի ղեկավար կազմի հետ շփում չունեմ: Իսկ ԲՀԿ–ն ինքը պաշտոնապես հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ առնչություն չունի։ Տվյալ պահին պետք է հիմք ընդունենք այդ հայտարարությունը»,-ասաց քաղաքագետը։

Արմեն Բադալյանը հավելեց, որ ՀՀԿ–ն շատ բան է կորցրել, քանի որ ՕԵԿ–ի հետ միասին խորհրդարանում նրանք կունենան մոտ 75 մանդատ, բայց միաժամանակ նրանցից մոտ 30-35-ը գործարարներ են, որոնք զբաղվելու են իրենց բիզնեսով, չեն գալու ԱԺ, ինչպես նախորդ բոլոր ժամանակաշրջաններում։ 

«Ըստ այդմ, բնականաբար, ՀՀԿ–ն հաջորդ խորհրդարանում կառավարությանն անհրաժեշտ օրենքներն անցկացնելու համար լուրջ խնդիր է ունենալու։ Արևմուտքը պահանջելու է, որպեսզի ՀՀԿ–ի կողմից նոր ձևավորված կառավարությունը իրականացնի տնտեսական բարեփոխումներ, որը չի բխում հենց ՀՀԿ–ի մեծամասնական ընտրակարգով անցած բազմաթիվ գործարար-պատգամավորների շահերից, և նրանք էլ. բնականաբար՝ ոչ բացահայտ, բայց սաբոտաժի կենթարկեն այդ օրենքների ընդունումը, և այդ ժամանակ ՀՀԿ–ն ստիպված է լինելու խնդրել ԲՀԿ–ի աջակցությունը։ Էլ չեմ ասում նախագահական ընտրությունները, որոնց մասին, սակայն, դեռ շուտ է խոսելը: Դրա մասին կխոսենք աշնանը»,-ասաց Բադալյանը և հավելեց, որ ՀՀԿ–ն միանշանակ կորցնում է, հատկապես այն դեպքում, որ «բոլորը լավ գիտեն, թե ՀՀԿ–ն ինչպես է «ընտրություններից» հետո խորհրդարանում այդքան տեղ գրավել»:

Բադալյանն ընդգծեց, որ ԲՀԿ–ն էլ իր հերթին որոշ բաներ կորցնում է, սակայն փոխարենը բազմապատիկն է ստանում։ 

«ԲՀԿ-ն կորցնում է վարչական ռեսուրս՝ որոշ նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, կորցնում է մի շատ փոքրիկ ընտրազանգված, որ իշխանություն լինելու համար եղել են ԲՀԿ–ի կողմից։ Ահա այսքանն է ԲՀԿ–ի կորուստը»,- ասաց նա:

Բադալյանի խոսքերով, ԲՀԿ–ն ավելի շատ շահում է, որովհետև նա իր քաղաքական ապագան չվտանգեց, քանի որ կոալիցիա կազմելով` քաղաքական ապագա չէր ունենալու։ ԲՀԿ–ն կշահի, եթե հետագա ամիսների ընթացքում իրականացնի էական փոփոխություններ, այդ թվում` կուսակցության քաղաքական որակի, այսինքն` հանդես գա ընդգծված քաղաքական դիրքով: Եթե ԲՀԿ-ն նաև որոշակի կազմակերպչական փոփոխություններ իրականացնի, ապա կշահի։

«ԲՀԿ–ն շահում է, որովհետև մնում է ազդեցիկ ուժ։ Այն պահպանում է իր վարանիշը,  ցույց է տվել, որ իրեն վստահած մարդկանց հավատը չի փոխում նախարարական պորտֆելների հետ: Եթե կուսակցությունը որոշակի քայլեր կատարի, որոնք արդեն թվեցի՝ կուսակցության քաղաքական կերպարի ապահովում, կազմակերպչական, քաղաքական փոփոխությունների իրականացում, ուրեմն այն ապագայում կողմնակիցների շատ ավելի մեծ բանակ կունենա, քան այս կոալիցիոն գործարքի զանգվածն էր»,- ասաց նա:

Բադալյանը նաև նշեց, որ ԲՀԿ-ն այս պահին մեծ վարկանիշ ունի, ինչը դրական ազդեցություն է ունենալու առաջիկա ընտրություններում մրցակցության ապահովման տեսանկյունից։

«Դա կարող է չլինել 2013–ին, բայց 2017-2018-ին ԲՀԿ–ն բավականին մեծ ազդեցություն կունենա, եթե արդյունավետ աշխատի»,- ասաց Բադալյանը:

Գայանե Համբարձումյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված