Արեգակնային մարտկոցներով աշխատող ինքնաթիռը միջմայրցամաքային թռիչք է իրականացրել
Աշխարհ
Արեգակնային մարտկոցներով աշխատող Solar Impulse ինքնաթիռն ավարտել է իր միջմայրցամաքային թռիչքի առաջին մասը՝ առավոտյան վայրէջք կատարելով Մադրիդում, հաղորդում է Associated Press-ը։
Թռիչքը մեկնարկել է շվեյցարական Փեյերն քաղաքից և պիտի ավարտվի Մարոկկոյի Ռաբաթ քաղաքում։ 48 ժամում օդաչուները պատրաստվում են 2.5 հազար կիլոմետր տարածություն հաղթահարել։ Արեգակնային մարտկոցներով ինքնաթիռի այս թռիչքը ռեկորդային կլինի և՛ իր հեռահարությամբ, և՛ օդում գտնվելու տևողության առումներով։
Ինքնաթիռը ղեկավարում է երկու օդաչու։ Առաջինին՝ Անդրե Բորշբերին Մադրիդում կփոխարինի Բերտրան Պիկարը, որը կկառավարի թռչող սարքը մինչև վայրէջքի պահը։ Իսպանիայի մայրաքաղաքում օդաչուները 3 օր կանցկացնեն, որի ընթացքում կստուգվեն ինքնաթիռի տեխնիկական բոլոր պարամետրերը։
2010 թվականին արեգակնային մարտկոցներով ինքնաթիռի ռեկորդը կազմել էր 26 ժամ։ Այժմյան միջմայրցամաքային թռիչքը ենթադրվում է՝ նախապատրաստական կլինի 2014 թվականին սպասվող շուրջերկյա թռիչքի համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ