ԱՄՆ պատժամիջոցներ է կիրառում Պակիստանի նկատմամբ Բեն Լադենին մատնած բժշկին ազատազրկելու համար
Աշխարհ
ԱՄՆ սենատորները քննադատել են Պակիստանի իշխանություններին և ԱՄՆ կառավարությանը կոչ արել պատժամիջոցներ կիրառել Ուսամա Բին Լադենին մատնած բժշկին 33 տարի ազատազրկման դատապարտելու համար, հաղորդում է Reuters–ը։
ԱՄՆ կառավարությունն այդ ուղղությամբ արդեն դիմել է գործնական քայլերի՝ Իսլամաբադին զրկելով 33 միլիոն դոլար օգնությունից՝ ի նշան բողոքի՝ բժշկին 33 տարի ազատազրկման դատապարտելու համար։
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այդ առիթով հայտնել է, որ Պակիստանի այդ գործողությունն անարդարացի է և անմիտ։
Վերջին տարիներին Պակիստանը համարվում է ԱՄՆ-ի կառավարությունից ամենաշատ օգնություն ստացող պետությունը։ Թեև Սենատը պահանջում է դրամական օգնություն այլևս չտրամադրել այդ երկրին, սակայն մինչև 2013 թվականը Պակիստանը ԱՄՆ–ից 1 միլիարդ դոլար օգնություն կստանա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)