Խորհրդակցություն սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում
Հասարակություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում մայիսի 25-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Երևանի վարչական շրջանների, ԼՂՀ սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ: Խորհրդակցությունը վարել է ՀՀ սպորտի և երիտասարդությւան հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել հետևյալ հարցերը.
1. ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում և Երևան քաղաքում 2012 թվականին անցկացվելիք մարզական մասսայական միջոցառումներ՝
2 ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում «Մարզական փառատոնի» անցկացում.
3 ՀՀ Նախագահի մրցանակի համար՝
4 «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթ,
5 «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղեր».
6 ՀՀ Նախագահի մրցանակի համար՝
7 «Լավագույն քաղաքային մարզական համայնք»,
8 «Լավագույն գյուղական մարզական համայնք»,
9 «Լավագույն մարզական բակ» ստուգատեսներ.
10 ՀՀ վարչապետի մրցանակի համար «Ֆուտբոլի գավաթի խաղարկություն»:
Նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանն ընդգծել է, որ մասսայական սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը հանդիսանում է պետական ռազմավարական քաղաքականության կարևոր կետերից մեկը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2012 թվականին նախատեսված միջոցառումների շարքն իրականացվում է հենց այս համատեքստում: Խ.Ասրյանը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է, որ հունիս-հուլիս ամիսներին ընթանալու են «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի առաջին և երկրորդ փուլերը, իսկ եզրափակիչ փուլը նախատեսված է իրականացնել հուլիսի երկրորդ տասնօրյակում: Փոխնախարարը հույս է հայտնել, որ նախարարության և համայնքային մարմինների համապատասխան ստորաբաժանումների համակարգված ու արդյունավետ աշխատանքի արդյունքում նախորդ տարի մրցույթին մասնակցած 1122 ընտանիքների թիվն այս տարի անհամեմատ ավելանալու է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը