Առողջ մարմնում` առողջ հոգի
Հասարակություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ արդարադատության նախարարության աջակցությամբ մայիսի 25-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է արդեն ավանդական դարձած մարզական մասսայական միջոցառում, որին մասնակցել են քրեակատարողական հիմնարկի կին և անչափահաս պատանի դատապարտյալները:
Ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացում, առողջ ապրելակերպի սերմանում. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հերթական նախաձեռնությունը հենց այս նպատակն է հետապնդում: Դատապարտյալներն իրենց ուժերն են չափում մի քանի մարզաձևերում՝ մինի ֆուտբոլ, սեղանի թենիս, վազք, հեռացատկ, վոլեյբոլ, բազկամարտ, շաշկի: ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանի գնահատմամբ՝ այսօրինակ միջոցառումներն արդեն ավանդական են դարձել ու սպասված են դատապարտյալների կողմից: Իրենց հերթին դապարտյալներն առաջարկում են նման միջոցառումներ տարվա մեջ անցկացնել մի քանի անգամ: Նախաձեռնության հեղինակ գերատեսչության ներկայացուցիչներն էլ խոստանում են հարցն անպայման քննարկել, հետագայում ընդլայնելով միջոցառման ծավալները, հատկապես որ մասնակիցների թիվն ու հետաքրքրությունն այս տարիների ընթացքում էապես մեծացել է: Մրցաշարի ավարտին լավագույն մասնակիցները պարգևատրվում են դիպլոմներով, գավաթներով ու մրցանակներով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը