Պետական աջակցություն երիտասարդ կինոգործիչներին
Գիտություն և Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ռեժիսոր-անիմատոր Լևոն Պետրոսյանը սույն թվականի մայիսի 14-25-ը մասնակցել է բրիտանական «Aardman animation» ստուդիայի երկշաբաթյա վերապատրաստման դասընթացներին: Այս հնարավորությունն երիտասարդ ռեժիսորին ընձեռվել է 2011 թվականի սեպտեմբերին Երևանում կայացած «Ռեանիմանիա-2011» միջազգային անիմացիոն փառատոնի շրջանակում ստացած մրցանակի շնորհիվ:
Իսկ երիտասարդ կինոգործիչ՝ դերասան, պրոդյուսեր Արմինե Աբրահամյանը մշակույթի նախարարության աջակցությամբ կմասնակցի Սիեթլիի միջազգային փառատոնին՝ /ԱՄՆ/ Մ. Վաթինյանի «Ժաննան և ձայները» լիամետրաժ խաղարկային ֆիլմի պրեմիերայով: Պետական աջակցությամբ արտադրված «Ժաննան եւ ձայները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2011 թվականին Ասիայի ամենամեծ՝ Պուսանի կինոփառատոնում /Հարավային Կորեա/, իսկ Եվրոպական պրեմիերան՝ 2012-ին Գյոթեբորգի կինոփառատոնում /Շվեդիա/: «Ժաննան եւ ձայները» ֆիլմը ներկայացված է նաև հուլիսին կայանալիք «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնին:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ՝ Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում՝ մայիսի 9-ին, «Նաիրի» կինոթատրոնում զինվորականների և սպայական կազմի համար կազմակերպվել էր «Եթե բոլորը» խաղարկային ֆիլմի ցուցադրությունը /պրոդյուսեր՝ Մ. Պողոսյան, ռեժիսոր՝ Ն. Բելաուսկենե/: Արցախյան գոյամարտին և Հաղթանակին նվիրված խաղարկային և վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ կկազմակերպվեն նաև ՀՀ մարզերում, Արցախում, ինչպես նաև տարբեր զորամասերում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում