Նման հարցերում գոյություն ունի միայն Սահմանադրություն և օրենք. Լևոն Զուրաբյանը` DIY–ի պայթեցման մասին
Հասարակություն
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով DIY ակումբի պայթեցմանը, նշեց, որ «նման հարցերում գոյություն ունի միայն Սահմանադրություն և օրենք»։ Այս տեսակետը նա արտահայտեց Լուրեր.com–ի հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կոնգրեսը վերաբերում միասեռականների նկատմամբ բռնությունների կիրառմանը։
ՀՀ Սահմանադրության 14.1. հոդվածի պահանջով «[...]Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Իսկ ՀՀ Սահմանադրության 47 հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը: Արգելվում է իրավունքների և ազատությունների օգտագործումը [...] ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով»:
Հավելենք, որ DIY ակումբի պայթեցման մասին գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտնել են իրենց տեսակետը, մինդեռ Կոնգրեսը մինչ այժմ լռություն էր պահպանում այս հարցի առնչությամբ։
Նշենք նաև, որ այսօր ԵԽ Երեւանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտում է Հայաստանում հոմոֆոբիայի դրսևորումները:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել է Լուրեր.com–ը, մայիսի 8-ին՝ առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում, մի խումբ երիտասարդների կողմից պայթեցվել է Երևանի Փարպեցի 14/11 հասցեում գտնվող DIY ակումբը, որը, ըստ որոշ շրջանառվող լուրերի, հայտնի է որպես միասեռական կողմնորոշում ունեցող մարդկանց հավաքատեղի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը