«Ժողովուրդ». Արարատ Զուրաբյանը դադարեցրել է իր շփումը «Ազատ դեմոկրատներ»–ի հետ
Հայկական Մամուլ
ՀՀՇ վարչության նախկին նախագահ, այժմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արարատ Զուրաբյանը տևական ժամանակ է՝ դադարեցրել է իր շփումներն այդ կուսակցության հետ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այն բանից հետո, երբ ԱԴԿ-ն մտավ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակ՝ առանց դաշինք կազմելու, Զուրաբյանը հայտարարել էր, թե դա նվաստացուցիչ է իրենց կուսակցության համար, և հրաժարվել էր ցուցակում տեղ զբաղեցնելուց: Դրանից հետո, ըստ թերթի աղբյուրների, Զուրաբյանը սառեցրել է իր հարաբերությունները ԱԴԿ ու նրա ղեկավարության հետ։ Նա չի մասնակցել այդ կուսակցության քարոզարշավին, հիմա էլ չի գնում գրասենյակ: Հատկանշականն այն է, որ Ջուրաբյանը նախկինում միշտ մասնակցել է ԱԴԿ-ի և հատկապես ԱՄՆ դեսպանի, դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումներին: Մինչդեռ այս անգամ նա բացակայել է հանդիպումից: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԴԿ-ից կամ Զուրաբյանից պարզաբանումներ ստանալ, բայց ոչ ոք չի պատասխանել հեռախոսազանգերին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ