«Հրապարակ». Ոստիկանությունը վերահսկողության տակ կվերցնի Facebook սոցցանցը
Հայկական Մամուլ
Վերջին շրջանում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում աճել է ոստիկան օգտատերերի քանակը: Պարզվում է՝ պատահական չէ, և դա արվում է «Ֆեյսբուքի» տիրույթը վերահսկելու նպատակով: Վերջին ամիսներին իշխանության ծրագրերի դեմ ընդվզումները կազմակերպվում են հենց այս սոցիալական ցանցում, ինչն ընդունված է նաև շատ երկրներում: Բացի այդ, «Ֆեյսբուքում» մարդիկ ավելի անկաշկանդ են և գրում ու քննադատում են այնպես, ինչպես մտածում են: Թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ ոստիկանությունը սոցիալական ցանցը ևս վերահսկողության տակ առնելու նպատակ ունի, ընդ որում՝ ոչ միայն սկիզբ առնող հնարավոր ակցիաները վիզուալ կանխելու, այլև տեխնիկական անվտանգության: Ըստ թերթի աղբյուրի, տեխնոլոգիական այս «նորարարության» մասին անգամ քննարկումներ են եղել վերջին շրջանում ոստիկանություն այցելած օտարերկրացի փորձագետների հետ: Թե իրավապահների աշխատանքի արդյունավետության գործում ժամանակակից տեխնոլոգիաների ՕԳԳ-ն ինչպես են գնահատել օտարերկրացիները, հայտնի չէ, ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվում են միայն հանդիպումների մասին ընդհանուր տեղեկություններ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ