«Հրապարակ». ԲՀԿ գործարարների շրջանում տագնապը չի վերանում
Հայկական Մամուլ
ԲՀԿ գործարարների շրջանում տագնապը չի վերանում: Նրանցից առավել ձեռնահասներն արդեն իսկ հասցրել են «ճշտվել» նախագահականի հետ, հարցնելով՝ դուրս գա՞նք, թե՞ ոչ: Նրանց հրահանգվել է՝ առայժմ մնալ: Այնուհանդերձ, ԲՀԿ անհանգստությունը չի վերանում. ՕԵԿ-ից այնտեղ թափանցած, ճակատից ՕԵԿ-ը ջնջած Սամվել Բալասանյանը, որը նեղ շրջանակում ասել է՝ ի՞նչ է նշանակում ընդդիմություն, ո՞նց կարող է գործարարը լինել ընդդիմադիր, տագնապում է իր գարեջրատան մոտ տեղի ունեցած հայտնի դեպքերի առնչությամբ, որին մասնակից էր նաև իր որդին: «Յուվեցի Կարոն» անհանգիստ է իր դեպքի, Ռուստամ Գասպարյանը՝ շուկայի հայտնի պատմության համար: ԲՀԿ-ում չեն հասկանում՝ ո՞նց կարող էր Գագոն «ըսենց» բան անել, չէ՞ որ Համիկի (Բանգլադեշի Համոյի) գործը նույնպես ընթացքի մեջ է. ընդամենը խափանման միջոցն են փոխել: ԲՀԿ-ում այնքան են նեղված, որ նույնիսկ հիշում են Վերահսկիչ պալատ՝ Աբովյան քաղաքում կատարած ստուգումների մասին: Հիշում ու պատասխան չեն գտնում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ