«168 ժամ». ԲՀԿ-ի կոալիցիային մաս չկազմելու որոշումը՝ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի պայմանավորվածությո՞ւն
Հայկական Մամուլ
Որոշ տեղեկությունների համաձայն, «Բարգավաճ Հայաստանի»՝ կոալիցիային մաս չկազմելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին՝ գիշերային հանդիպման ժամանակ: Ըստ նույն պայմանավորվածությունների, ԲՀԿ-ն կոալիցիա կմտնի նախագահական ընտրություններից հետո, իսկ նախագահական ընտրություններում կպաշտպանի Ս. Սարգսյանի թեկնածությունը: Իսկ ԲՀԿ-ի խոստումների կատարման երաշխավորը, ինչպես նշել էր թերթն իր նախորդ համարներում, լինելու է Հովիկ Աբրահամյանը, ով, ամենայն հավանականությամբ, նույն պայմանավորվածությունների շրջանակում՝ կնշանակվի Աժ նախագահ: Եթե պայմանավորվածությունները չխախտվեն, նախագահական ընտրություններից հետո ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կոալիցիա կկազմեն, և կոալիցիոն կառավարության կազմը՝ վարչապետի գլխավորությամբ, կփոխվի: ՀՀԿ մամլո խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն, երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հերքել է այս տեղեկությունները:
«Դա իրականության հետ կապ չունի, ԲՀԿ-ի հայտարարությունը պայմանավորված է ԲՀԿ-ի ներկուսակցական որոշումներով, և մեկնաբանության կարիք չկա: ՀՀԿ-ն միասնական է իր նախագահի ծրագրերի շուրջ, և հստակ գնալու է դեպի վերջին դասը: Իսկ այդ վերջին դասը լինելու է նախագահական ընտրություններին նախագահ Սարգսյանի փառահեղ հաջողությունները՝ մեր ժողովրդի հետ միասին»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ