«Ժողովուրդ». Երեկ հրապարակված զեկույցներում Հայաստանը դաժան քննադատության է ենթարկվել
Հայկական Մամուլ
ԱՄՆ պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն և Եվրախորհրդի մշտական հանձնաժողովը երեկ զեկույցներ են հրապարակել Հայաստանի մասին: Երկու զեկույցում էլ դաժան քննադատության է ենթարկվել մեր երկիրը, որտեղ չկա խոսքի, մամուլի ազատություն, և ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխել:
Նմանատիպ կոշտ զեկույցներ էլ բաժին են հասել Ադրբեջանին: Հավանաբար Արցախի հիմնահարցի մասով արևմուտքը որոշել է կողմերի վրա ճնշում գործադրել: Բայց այդ փասթաթղթերի թիկունքում մեկ ուշագրավ հանգամանք էլ կա: Դեռևս երկու տարի առաջ հայտարարվեց, թե Եվրամիությունը պատրաստվում է 1,9մլրդ եվրո գումար հատկացնել «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրներին՝ նպատակ ունենալով աջակցել փոքր և միջին բիզնեսին: Սակայն մինչ օրս այդ գումարից ոչինչ չի հասել Հայաստանին, որովհետև ամենատարբեր մակարդակի հանդիպումների ժամանակ Սերժ սարգսյանի առջև դրվել է ազատ, արդար ընտրությունների անցկացման և ժողովրդավարական երկրի կառուցման ուղղությամբ իրական քայլերի կատարման անհրաժեշտությունը: Հաանաբար հատկապես Եվրախորհրդի կողմից արված կոշտ հայտարարությունից հետո Հայաստանը 1,9մլրդ եվրոյից ոչինչ էլ չի ստանա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ