«Հրապարակ». ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվելու է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի պաշտոնանկության հարցը
Հայկական Մամուլ
Թերթի հաղորդմամբ՝ «ՀՀԿ մեր աղբյուրները հայտնում են, որ վաղը՝ նոյեմբերի 17-ին, տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստ։ Նախատեսվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու է Իջևանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ թեկնածուի պարտության հարցը։
Ամենայն հավանականությամբ դրա պատասխանատվությունը դրվելու է մարզպետ Արմեն Ղուլարյանի վրա, և որոշվելու է նրա պաշտոնանկության հարցը։ Ավելորդ չէ հիշեցնել, որ Հայաստանում մարզպետների և մյուս պետական պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը որոշվում է ընտրություններ կազմակերպելու հմտությամբ»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ