50 մարդ է զոհվել Սիրիայի Հոմս նահանգում բախումների հետևանքով
Մերձավոր Արևելք
Առնվազն 50 մարդ է զոհվել, այդ թվում՝ 13 երեխա, Սիրիայի Հոմս նահանգում ուրբաթ օրը ոստիկանության հետ բախումների հետևանքով, ինչն ընդդիմության ներկայացուցիչներն անվանել են «կոտորած»։
Նրանց, տվյալներով, մարդկային ամենամեծ կորուստները եղել են Հուլա քաղաքում, որը, ինչպես հայտնում են լրատվական գործակալությունները, ծանր գնդակոծման է ենթարկվել կառավարական ուժերի կողմից։
Եթե այս լուրերը հաստատվեն, ներկա գրոհը կարող է դասվել ապրիլյան ֆորմալ հրադադարից հետո ամենաարյունալի իրադարձությունների շարքին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, և հակամարտության լուծման առաջընթացը գրեթե շոշափելի չէ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)