«Հայկական Ժամանակ». ԿԲ-ին չի հաջողվում կայունացնել դրամի փոխարժեքը
Հայկական Մամուլ
Դրամը շարունակում է արժեզրկվել: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը հասել է 407 դրամ 22 լումայի: Գործարքների ընդհանուր ծավալը եղել է ավելի քան 12 ,իլիոն դոլար, որը ակնհայտորեն ԿԲ-ի ինտերվենցիայի արդյունքն է:
Կարելի է արձանագրել, որ դրամի ցատկկային արժեզրկումը կանխելու նպատակով՝ միայն այս շաբաթվա ընթացքում ԿԲ-ն մեր արտաքին պահուստներից ներքիին շուկայում վաճառել էր ավելի քան 30 միլիոն դոլար: Եվ սա այն դեպքում, երբ տարվա առաջին չորս ամիսներին ԿԲ-ն վաճառել էր ընդամենը 45 միլիոն դոլար: Բայց նույնիսկ այսպիսի ծավալի ինտերվենցիաներ անելով՝ ԿԲ-ին չի հաջողվում կայունացնել դրամի փոխարժեքը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ