Ստամբուլում ավելի քան 400 չվերթ է չեղյալ համարվել
Թուրքիա
Թուրքիայում եղանակային վատ պայմանների հետևանքով շատ չվերթներ չեղյալ են համարվում: Ինչպես հաղորդում է թուրքական Diken պարբերականը, Ստամբուլի Աթաթուրք և Սաբիհա Գյոքչեն օդանավակայաններում, ընդհանուր առմամբ, չեղյալ է համարվել 463 թռիչք:
«Թուրքական ավիաուղիներ» ավիափոխադրող ընկերությունը հայտարարել է հունվարի 26-27-ը 327 չվերթ չեղյալ համարելու մասին:
Ընդհանուր առմամբ, Աթաթուրք օդանավակայանում թռիչքները նվազել են 20 տոկոսով:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ