Առաջին մասնավոր տիեզերանավը միակցվել է միջազգային տիեզերակայանին
Աշխարհ
SpaceX ընկերության կողմից նախագծված մասնավոր տիեզերանավը՝ Dragon-ը, առաջին անգամ միակցվել է Միջազգային Տիեզերակայանին, որի ընթացքը ուղիղ եթերով հեռարձակել է NASA-ն։
Սարքը բռվել է Canadarm2 մանիպուլյատորի կողմից և տեաշարժվել դեպի կայանը։ Գործողությունը տևել է ավելի երկար, քան նախատեսվում էր, քանի որ այն ընթացքում անվտանգության նկատառումներով մի քանի անգամ կանգնեցվել է։
Հիշեցնենք, որ SpaceX ընկերության կողմից նախագծված Dragon մասնավոր տիեզերանավը տիեզերք է ուղարկվել մայիսի 22-ին՝ տեղափոխելով ՄՏԻ-ի գործունեության համար անհրաժեշտ մոտ 500 կիլոգրամ բեռ՝ ուտելիք, ջուր և սարքավորում և Երկիր կվերադարձնի մոտ 660 կգ ՄՏԻ-ից։
Նախատեսվում է, որ հետագայում այս տիպի տիեզերանավերը լրամշակման և կատարելագործման արդյունքում կկարողանան տիեզերք տեղափոխել մինչև 6 տոննա բեռ 7 հոգանոց անձնակազմի հետ միասին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ