Քոֆի Անանը մեկնում է Սիրիա՝ խնդրի խաղաղ կարգավորման իր ծրագիրը առաջ տանելու նպատակով
Մերձավոր Արևելք
Սիրիայի խնդրով ՄԱԿ–ի ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը մեկնում է Սիրիա՝ հակամարտության խաղաղ կարգավորման իր ծրագրի 6 կետերը իշխանության և ընդդիմության կողմից անհապաղ կատարելու նպատակով, հաղորդում է Itarr-Tass–ը։
«Նա հիմա պատարաստվում է այցելել Սիրիա», – հայտարարել է ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղար Բան կի Մունը՝ ՄԱԿ–ի ԱԽ–ի անդամ երկրներին Սիրիայի խնդրի վերաբերյալ ուղարկված զեկույցում։
Թեև ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի դիտորդական խմբերի առաքելություն իրականացնելուն, Սիրիայում շարունակվում են բախումները կառավարական ուժերի և ընդդիմադիր ապստամբական ջոկատների միջև։
ՄԱԿ–ի վերջին տվյալներով, 15 ամիս շարունակվող հակակառավարական բողոքի ցույցերի պատճառով զոհվել է 12 հազար մարդ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)