«Չորրորդ ինքնիշխանություն». Հերմինե Նաղդալյանի և Հեղինե Բիշարյանի միջև
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Առաջիկա օրերին ՀՀԿ խորհրդի նիստը պետք է որոշի, թե ով է փոխարինելու Հովիկ Աբրահամյանին:
Այս պահին ՀՀԿ-ում քննարկվում է երկու տարբերակ՝ կա՛մ ԱԺ նախագահ նշանակել ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանին, կա՛մ դեռ ԱԺ նախագահ Աբրահամյանի հրամանագրով ԱԺ նախագահի պարտականությունները դնել Նիկոյանի վրա ու այդպիսով հարցը փակել: Ի դեպ՝ ՀՀ Սահմանադրությունը թույլ տալիս է այդ կերպ լուծել խնդիրը:
Ինչ վերաբերում է փոխխոսնակի հարցին, ապա Սերժ Սարգսյանը, ըստ տեղեկությունների, դեմ է ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի թեկնածությանը՝ «Նորաշեն» ՍՊԸ-ի հետ կապված սկանդալի պատճառով: Օրերս Սերժ Սարգսյանին կրկին բաց նամակ են հղել խաբված տանտերերը՝ նամակում գրելով, որ Նաղդալյանը ամենուր հայտարարում է, թե ունի նախագահի «դաբրոն»: Ի դեպ, մի քանի օր առաջ Հերմինե Նաղդալյանն ԱԺ-ում հրապարակավ սպառնացել է լրագրողներից մեկին՝ ասելով. «որ իմ մասին գրում ես՝ վստա՞հ ես, որ ուժդ հերիքելու է և տակից կարողանալու ես դուրս գալ»:
Ավելացնենք նաև, որ ԱԺ փոխնախագահի խնդրի հանգուցալուծմանն անհամբեր սպասում է ՕԵԿ-ը՝ հույս ունենալով, որ Սերժ Սարգսյանը կին պատգամավորի միջից կընտրի Հեղինե Բիշարյանին՝ որպես նախագահին հաճոյանալու գործում աննախադեպ պրոֆեսիոնալի»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ