Եգիպտոսում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Աշխարհ
Եգիպտոսում նախագահական ընտրությունների ելքը կորոշվի երկրորդ փուլով, հաղորդում է Itar-Tass–ը։
Մայիսի 23–24–ին եգիտացիները այդ երկրի պատմության մեջ առաջին անգամ մասնակցեցին ազատ և ժողովորդավարական ընտրությունների։ Ընտրությունների առաջին փուլը կայացավ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումից 15 ամիս հետո։
«Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության թեկնածու Մուհամեդ Մուրսին առաջատար է նախագահական ընտրություններում և ընտրողներին կոչ է արել երկրորդ փուլում ևս քվեարկել իր օգտին, եթե նրանք աջակցում են «արաբական գարնանը» և չեն ցանկանում վերադառնալ անցյալին։
Նախնական տվյալներով, երկրորդ փուլում Մուրսիի մրցակիցը լինելու է Ահմեդ Շաֆիքը, որը Հոսնի Մուբարաքի ռեժիմի վեջին վարչապետն է եղել և երկրի օդուժի հրամանատարը։
Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի կեսին։ Առաջին փուլի պաշտոնական տվյալները կհրապարակվեն երեքշաբթի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ