80 մատնաչափ պլանշետ՝ Microsoft-ի ղեկավարի համար
Աշխարհ
Microsoft ընկերության գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը աշխատավայրում օգտագործում է 80 մատնաչափ մեծության պլանշետ։ Այս մասին Wired պարբերականին տված հարցազրույցում ասել է ընկերության փոխտնօրեն Ֆրենք Շոուն (Frank Shaw)։
Շոուն պնդում է, որ սարքը կախված է Բալմերի աշխատասենյակում և աշխատում է Windows 8 համակարգով։ «Պլանշետը» նրան փոխարինում է բջջային հեռախոսը, բլոկնոտը և գրատախտակը, էլեկտրոնային կապի մնացյալ միջոցները։
Նման սարքերը, ըստ Շոուի, որոշ ժամանակ անց դուրս կհանվեն վաճառքի և նախատեսված կլինեն բիզնես-կարիքների համար։ Դրանց արժեքը դեռևս չի հրապարակվում։
Սարքն արտադրած ընկերության մասին ևս ոչինչ հայտնի չէ։ Նման սարքավորումներ արտադրում է Sharp ընկերությունը, սակայն Բալմերինն այլ արտադրության ք։
Microsoft ընկերությունը առաջ է տանում բիզնես-միջավայրերում մեծ սենսորային պլանշետների կիրառության գաղափարը և Samsung-ի հետ համատեղ արտադրում է Microsoft Surface սենսոր-սեղանը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ