Քիմ Քարդաշյանը և Քենյա Ուեսթը համբուրվել են Կաննի մրցանակաբաշխության ժամանակ
Աշխարհ
Քիմ Քարդաշյանը և Քենյա Ուեսթը մեկնել էին Կանն Վեստի նոր «Cruel Summer» ֆիլմի պրիեմիերային մասնակցելու համար։
Ֆրանսիա ժամանելուց անմիջապես հետո նրանք հանգրվանել են ռեպեր Դիդիի զբոսանավում։ Այնուհետև ուղևորվել դեպի մրցանակաբաշխության կարմիր գորգ, որտեղ նրանց սպասում էր լուսանկարիչների մեծ բանակ, հաղորդում է Daily Mail–ը։
Լրագրողների և լուսանկարիչների աչքից աննկատ չի մնացել նաև Քիմի Balmain ապրանքանիշի սպիտակ և ոսկեգույն գույների համադրությամբ հագուստը։ Այնուհետև տեղի է ունեցել այն, ինչին սպասում էին լրագրողները՝ Քիմը և Ուեսթը համբուրվել են և նրանց համբույրը չի մնացել աննկատ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ