«Հայկական ժամանակ». Ավարտվում է
Հայկական Մամուլ
«ՃՈ նախկին պետ, կալանքի տակ գտնվող Մարգար Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում և շուտով կուղարկվի դատարան: Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է պաշտպան Մկրտիչ Վասակյանը:
Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի առանձնապես խոշոր չափով հափշտակություն կատարելու համար, անազատության մեջ է արդեն շուրջ երեք ամիս՝ օգոստոսի 30-ից: Վասակյանը դժվարացավ պատասխանել մեր հարցին, թե տվյալ գործում այլ մեղադրյալներ կա՞ն ներգրվված: Նա ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ գործի նյութերին չի ծանոթացել: Հավելենք միայն, որ մեղավոր ճանաչվելու դեպքում Մարգար Օհանյանը կարող է դատապարտվել մինչև 12 տարվա ազատազրկման: Պաշտպան Վասակյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ Օհանյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ չի տվել»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ