Թուրքիան սկսեց դժգոհել
Թուրքիա
Փախստականների ճանապարհին կանգնեցվող պատերը խնդրի լուծում չեն: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ մեկնաբանելով փախստականների ընդունումը դադարեցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը:
Ուրբաթ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունմումն ԱՄՆ, անորոշ ժամանակով արգելում է սիրիացի փախստականների մուտքը և խստացնում է ԱՄՆ մուտքի որոշ կանոններ: «Դուք պատ կկառուցեք, բայց պատը խնդրի լուծում չէ: Պատերը կփլվեն: Բեռլինյան պատը երկար տարիներ կանգուն էր և ընկավ մեկ օրում, քանի որ չի կարելի դիմակայել փոփոխություններին: Պետք է այդ փոփոխությունները ըմբռնել: Տարածաշրջանային հարցերը չի կարելի լուծել՝ դրանք քողարկելով՝ կարծես աղբը գորգի տակ: Պետք է դեպի դրանք դեմքով շրջվել, քանի դեռ դրանք ավելի չեն աճել»,- ասել է Յըլդըրըմը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, ով այցով Թուրքիայում է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)