Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց
Արցախ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: Այս մասին հաղորդում են ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու