«Երկիր». Հրաժարական՝ պայմանով
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Հանգուցալուծմանն է մոտենում վերջին ամիսներին շարունակվող ևս մեկ հակամարտություն: Խոսքը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի մասին է:
Կառավարությունում 2012 թվականի պետբյուջեի նախագիծը ներկայացնելիս Գագիկ Խաչատրյանը հրապարակավ իր անհամաձայնությունը հայտնեց փաստաթղթի վերաբերյալ՝ հարկերի հավաքագրման ցուցանիշը համարելով անիրատեսական:
Այս «ընդդիմախոսությունից» հետո Գագիկ Խաչատրյանը, ըստ մեր տեղեկությունների, ներկայացրել էր իր հրաժարականը, որն այդպես էլ չընդունվեց: Նա պարտադրված շարունակեց պարտականությունների կատարումը: Սակայն այժմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, համաձայնություն է ձեռք բերվել, և Գագիկ Խաչատրյանի հաջորդ հրաժարականի դիմումը կընդունվի: Սակայն դրա փոխարեն Գագիկ Խաչատրյանը պետք է նախընտրական շրջանում ստանձնի որոշակի պարտավորություններ Հանրապետական կուսակցության նախընտրական արշավի կազմակերպման հարցում:
Հավանաբար, սրանով է պայմանավորված նաև ընդամենը երեք օր առաջ հանրապետության վարչապետի բարձր տրամադրությունը: Դե, իհարկե, չէ՞ որ այսպիսով ասպարեզից հեռանում է Հովիկ Աբրահամյանից հետո իր երկրորդ հակառակորդը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ