Քիրա Նայթլին նշանվել է
Աշխարհ
Բրիտանուհի դերասան Քիրա Նայթլին երեկ՝ մայիսի 25-ին, նշանվել է իր սիրեցյալի հետ՝ Klaxons խմբի ստեղնահար Ջեյմս Ռայթոնի հետ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով 27-ամյա դերասանուհու ներկայացուցչին՝ Սառա Քինին։
Քինը ԶԼՄ-ներին հաղորդել է միայն այն, որ Նայթլին և իր ընկերը պատրաստվում են ամուսնանալ, սակայն դեռ չեն հայտարարել ապագա հարսանիքի ո՛չ վայրը, ո՛ չամսաթիվը։ Ինքը դերասանուհին մեկնաբանությամբ դեռ հանդես չի եկել։
Քիրա Նայթլին իր ապագա ընկերոջ հետ սկսել է հանդիպել 2011 թվականից։ Մինչ Ռայթոնը, նրա զուգընկերն էր դերասան Ռուփերթ Ֆրենդը, որի հետ ծանոթացել էին «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմի նկարահանումներին՝ 2005 թվականին։ Զույգը բաժանվել էր 2010 թվականին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ