Կովերն անամոթաբար խլել են հյուրերի գարեջուրը
ԱՄՆ
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոքսֆորդ քաղաքում 6 կով անսպասելիորեն ներխուժել են տներից մեկի բակ և վախեցնելով ցրել հանգստացող աղջիկներին, հաղորդում է տեղական Wicked Local-ը։
Ինչպես օրաթերթին պատմել են ոստիկանները, կորած կովերի վերաբերյալ ահազանգ ստացվել էր տեղական ժամանակով ժամը 21։11-ին։ Ոստիկանները խոշոր եղջերավորների գործած «հանցագործության հետքերը» հայտնաբերել են փողոցներից մեկի ասֆալտին և, հետևելով, հասել են դեպքի վայր՝ հընթացս փորձելով կապվել «մոլորյալ» կենդանիների տերերի հետ։
Երբ կովերը գլխի են ընկել, որ իրենց հետևում են, նրանք «չարամտորեն» դուրս են եկել փողոցից և փորձել են կորչել խավարում՝ շրջանցելով այն տունը, ուր մինչ այդ հավաքվել էին երիտասարդ աղջիկներ երեկոն հաճելի միջավայրում անցկացնելու համար։ Կովերը ներխուժել են բակ՝ աղջիկների «միջավայրում» առաջացնելով սարսափ և խուճապ։ «Մենք միայն կարող էինք հուսալ, որ նրանց ոտնատակ չեն տվել», - ասում է ոստիկանը։
Հասնելով դեպքի վայր՝ ոստիկանները տեսել են, որ 12-13 աղջիկներ ապաստան են գտել տան աստիճաններին, մինչդեռ կովերը չարամտաբար շուռ էին տալիս բաժակներն ու լակում սեղանին թափված գարեջուրը։ Մի քանիսը, հավանաբար չբավարարվելով արդեն խմածով, վերջին հույսում քչփորում էին աղբարկղերը՝ անամոթաբար օգտվելով հյուրասիրությունից։
Ոստիկան Ռիթերի խոսքերով՝ աղջիկները ցնցված էին մինչը հոգու խորքը, քանի որ նրանց մեծամասնությունը տեղացի չէր և սովոր չէր 8000 բնակչությամբ Բոքսֆորդի գյուղական կյանքին։
Դեպքից քիչ անց դեպքի վայր են ժամանել կենդանիների տերերը, որոնք «ծանոթությամբ» հեշտորեն տարել են կենդանիներին, ինչն իր հերթին տևել է մոտ մեկ ժամ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)