Ռոմնին Օբամային քննադատել է կրթության ոլորտում վարած ապաշնորհ քաղաքականության համար
ԱՄՆ
ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուի հավակնորդ Միթ Ռոմնին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մեղադրել է կրթական ոլորտին բավարար ուշադրություն չդարձնելու հաամար, հաղորդում է The Washington Post–ը։
«Նախագահ Օբաման չկարողացավ լուծել Եվրոմիության երկրների հետ խնդիրները, չի կարողանա նաև կրթության ոլորտում և երեխաների պաշտպանության հարցում էական բարեփոխումներ իրականացնել։ Ես ցանկանում եմ լուծել այս խնդիրը մեր հետագա սերունդների համար», – ասել է Ռոմնին։
Միլիոնավոր երեխաներ չեն կարողանում լիարժեք կրթություն ստանալ հայտնել է Ռոմնին և կոչ է արել վերանայել կրթական համակարգը։
«Ամեն տարի երկու խոշոր կրթական կենտրոններ ստանում են 600 միլիոն դոլար, որն ավելի է շատ է, քան ԱՄՆ–ի մի քանի քաղաքական կուսակցությունների եկամուտը միասին վերցրած», – ասել է Ռոմնին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի նախագահական ընտրությունները կանցկացվի նոյեմբերի 6–ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)