Իրանը բավարար ուրան ունի 5 միջուկային զենքի համար
Իրան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերջին զեկույցում նշվում է, որ Իրանը շարունակում է ուրանի հարստացումը, և այն հասել է մոտ 6,2 տոննայի, հաղորդում է Reuters–ը։
Սակայն պաշտոնական Թեհրանը հավաստիացնում է, որ ուրանի հարստացումը շարունակվում է մոտ 3,5% մակարդակի սահմաններում։
ՄԱԳԱՏԷ–ի անցյալ տարվա զեկույցի համեմատ այս տարի ուրանը ավելացվել է մոտ 750 կգ-ով։
Ատոմային գիտնականների կարծիքով, ուրանի նման քանակությունը Իրանին հնարավորություն է տալիս կառուցել 5 միջուկային տարբեր տեսակի զենք։
Ըստ գիտնականների վերջին ուսումնասիրությունների, Իրանում դեռ գտնվում են ուրանի չբացահայտված հանքեր։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru