Օբաման մասնակցել է Վիետնամի պատերազմում զոհվածների հիշատակի արարողություններին
ԱՄՆ
Այս տարի լրանում է վիետնամական պատերազմի 50 ամյակը, և այդ առիթով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել հարգել զոհված ամերիկացի զինվորների հիշատակը և հիշել նրանց սխրանքները մարտի դաշտում, հաղորդում է Washington Times–ը։
«Սա ևս մեկ առիթ է՝ հարգելու այն մարդկանց հիշատակը, որոնց մենք կորցրեցինք Հյուեում, Քհե Շանհում, Դանանգում և Համբուրգեր Հիլում։ Նույնիսկ երբ մենք պատվում ենք նրանց, որոնք իրենց կյանքը տվեցին, մենք նաև պարտավորվում ենք հոգալ այն մարդկանց համար, որոնք ծառայել են նրանց հետ և այժմ մեզ հետ են։ Այն վետերանների համար, որոնք վերադարձել են տուն», – ասել է Օբաման։
Ավելի քան 50 հազար ամերիկացի զինվոր է զոհվել Վիետնամի պատերազմում և 1600-ը դեռ նշված են որպես անհայտ կորած։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)