Հնդկաստանը կրկին փորձարկել է սեփական արտադրության հրթիռը
Աշխարհ
Հնդկաստանն այսօր փորձարկել է սեփական արտադրության «Ակաշ» անունը կրող հրթիռը, հաղորդում է IANS-ը։
Հրթիռի բացթողումը տեղի է ունեցել Չանդիպուր հրթիռային կայանում։ Հնդկաստանի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ հրթիռի բացթողումը եղել է փորձնական։
Հատկանշական է, որ նախորդ հինգշաբթի նույն հրթիռակայանից բաց է թողնվել ևս մեկ նույն մակնիշի հրթիռ։
Տեղական ԶԼՄ–ների հաղորդմամբ, «Ակաշ»–ը նախատեսված է հակահրթիռային պաշտպանության համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ