Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Ինչու հենց Թալիշը և ինչ ճակատագիր է սպասվում գերի ընկած ադրբեջանցի զինծառայողին. պարզաբանում է Բաբայանը

Հարցազրույցներ

Երեկ՝ փետրվարի 1-ին, ժամը 15:00-ի սահմաններում Արցախի սահմանների հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:

Արցախի Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների եւ կորուստներ պատճառելով, նրանց հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերի վերցնել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: Հակառակորդը տվել է նաև առնվազն 1 վիրավոր, որն, ի դեպ, պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից այսօր տարածված հաղորդագրությամբ:

Գերեվարված զինծառայողի առնչությամբ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեղեկություն, թե վերջինս զինվորական կարգապահությունը բազմիցս խախտելու պատճառով վաղուց ազատված է եղել Ադրբեջանի զինված ուժերից:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց՝ նման երևույթները որևէ իրադարձության հետ կապ չունեն. դա Ադրբեջանի էությունն է, իսկ էությամբ այդ պետությունը դիվերսիոն ու ահաբեկչական է: «Մենք պետք է նաև նկատի ունենանք, որ 2017 թվականը մեզ համար հոբելյանական է, քանի որ տոնելու ենք Շուշիի, Բերձորի ազատագրման 25-ամյակը, իսկ իրենց համար դա հակառակ նշանակությունն ունի. պարտվել են: Նրանք այս տարի փորձելու են այսպիսի դիվերսիոն փորձերով ինքնահանգստանալ: Սա՛ է խնդիրը: Նրանք ունեն հստակ ծրագիր՝ անընդհատ խախտել հրադադարի ռեժիմը. դա իրենց էությունն է: Իհարկե, ակնկալում ենք, որ դիվերսիոն նման փորձեր, հրադադարի խախտումներ՝ էլի են լինելու»,- նշեց Դավիթ Բաբայանը: 

Նրա խոսքով՝ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման համար հատուկ է ընտրել Թալիշի ուղղությունը, քանի որ, ինչպես հայտնի է, այնտեղ իրականացվում է վերաբնակեցման լայնածավալ ծրագիր: «Նրանք փորձում են ահաբեկել բնակիչներին: Սա էլ է քաղաքականություն: Մյուս կողմից՝ տեսնում ենք, թե ինչպես է նույն դիվերսիան, ահաբեկչությունը Ադրբեջանը դրսևորում սեփական ժողովրդի նկատմամբ: Նույն գերի ընկած դիվերսանտից ադրբեջանական իշխանությունները, կարծես թե, փորձում են ձերբազատվել, ասելով, որ նա Ադրբեջանի զինված ուժերում չի ծառայում: Այդ դեպքում՝ ո՞վ է նա, կարո՞ղ է՝ եկել է քաղաքական ապաստան խնդրելու: Այս դեպքերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե մենք ում հետ գործ ունենք: Բայց ինչքան էլ որ փորձեն նման քայլեր կատարել, միշտ էլ ձախողվելու են, մենք պատրաստ ենք ցանկացած պահի կանգնեցնել նրանց դիվերսիոն ու ահաբեկչական փորձերը»,- ընդգծեց Բաբայանը՝ հավելելով, որ Թալիշում վերականգնման նորմալ աշխատանքներ են ընթանում և այս ամենը որևէ ձևով չի կարող ազդեցություն ունենալ: 

Իսկ հակառակորդի գերի ընկած զինվորի հետագա ճակատագրի վերաբերյալ՝ Բաբայանը նշեց՝ մենք մարդասիրական երկիր ենք, գերիի կյանքին որևէ վտանգ չի սպառնում. «Մենք Ադրբեջան չենք, հո չե՞նք սպանելու գերուն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Մնացածը հետագայում կտեսնենք: Ժամանակը ցույց կտա, թե ինչպես է այդ ամենն ընթանալու»:

Իսկ Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Ադրբեջանի կողմից տարածված հերքումների վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որ ադրբեջանական կողմը յուրաքանչյուր անելանելի վիճակում հայտնվելու դեպքում պատրաստ է հրաժարվել սեփական զինվորից և նրան ներկայացնել նախ՝ դասալիք, իսկ ապա նաև՝ իր զինված ուժերի հետ որևէ կապ չունեցող անձ, հասկանալի է և լրիվությամբ տեղավորվում է ադրբեջանական տրամաբանության մեջ: Սակայն անտրամաբանական ու նաև անհասկանալի է, թե ինչպես կարող է բանակից զորացրված զինծառայողը՝ զինվորականի համազգեստով, սպառազինված ու առավել ևս՝ դիվերսիոն խմբի կազմում ներթափանցել հակամարտ զորքերի միջդիրքային տարածք, փորձել կատարել հատուկ նշանակության գործողություն և արդյունքում՝ հայտնվել հայերի ձեռքում… Ահա և ձեզ ադրբեջանական մտածելակերպ»: 

Ի դեպ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներն առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանդիպել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին: Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Եռանախագահներն առաջարկել են Հայաստանի արտգործնախարարությանը՝ հանդիպել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին: Առաջարկ է հնչել նաև հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Մենք, իհարկե, երբևէ չենք հրաժարվում որևէ հանդիպումից: Բայց ինչ վերաբերում է Ադրբեջանի նախարարի հետ հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել»,- նշել է Նալբանդյանը՝ ընդգծելով, որ հայտնի չէ, թե այս անգամ ինչ խաղեր կարող է տալ Ադրբեջանը:

Քրիստինա Աղալարյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված