Ռուս դիվանագետը զոհվել է Ճապոնիայում
Ռուսաստան
Ճապոնիայում մահացել է Նիիգատեում ՌԴ գլխավոր հյուպատոս Վլադիմիր Պուշկովը։ Այս մասին լրագրողներին հայտնել են Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչները։
Ինչպես հայտնում է ճապոնական ոստիկանությունը, գլխավոր հյուպատոսը վայր է ընկել բարձրությունից։ Ոստիկանության տվյալներով՝ հյուպատոսության աշխատակիցները իրենց ազատ օրն էին անցկացնում Ագանոյում։
Դեպքը տեղի է ունեցել վոլեյբոլ խաղալու ժամանակ, երբ 55-ամյա Վլադիմիր Պուշկովը փորձել է բռնել թռչող գնդակը և ընկել բարձունքից։
«Россия-24» հեռուստաալիքի հաղորդմամբ դիվանագետը մահացել է գլխի շրջանում ստացած վնասվածքներից։
Փոխհյուպատոս Ռոման Կոլեսնիկը, որը փորձել է օգնություն ցուցաբերել Պուշկովին, նույնպես վնասվածքներ է ստացել։ Նա ուղղաթիռով տեղափոխվել է Նիիգատեի հիվանդանոցներից մեկը՝ գիտակից վիճակում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ