Թուրքիայի բանտերում արգելվել է դատապարտյալներին տրամադրել «Ակոս» պարբերականը
Թուրքիա
Թուրքիայի որոշ կալանավայրերում դատապարտվածներին արգելված է տրամադրել մի շարք թերթեր, այդ թվում և Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը: Այս մասին «Ակոս»-ը տեղեկացել է Իզմիրի բանտի մի կալանավորից ստացած նամակի միջոցով, ով դեկտեմբերից չի կարողացել ստանալ պարբերականի համարները:
Նամակում նշվում է, որ Թուրքիայի արդարադատության նախարարության կարգադրությամբ արգելվել է դատապարտյալներին տեսակցողների միջոցով կամ փոստով պարբերականներ ու գրքեր տալ: Կարգադրության հիմնավորումն այն է, թե դրանց միջոցով դատապարտյալները կարող են «հանցախմբի կողմից ուղարկված ուղերձներ» ստանալ:
Բանտարկյալը տեղեկացրել է նաև, որ բանտային պայմանները 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջումից հետո խստացվել են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)