Էրդողանը հայտարարել է «Հարևանիդ վերցրու, արի» ծրագրի մեկնարկի մասին
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում զբոսաշրջությունը խթանելուն ուղղված նոր ծրագրի մեկնարկի մասին: Դիմելով արտերկրում բնակվող թուրքերին' նա հայտարարել է, որ իրենք մեկնարկում են «Հարևանիդ վերցրու, արի» ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Ցանկանում եմ, որ մեր քաղաքացիները չբավարարվեն միայն իրենց գալով, այլ Թուրքիա հրավիրեն իրենց հարևաններին, բարեկամներին, բոլոր ընկերներին: Այդ պատճառով էլ սկսում ենք արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին ուղղված «Հարևանիդ վերցրու, արի» ծրագիրը»,- հայտարարել է Էրդողանը: Նա նաև հորդորել է արտերկրում բնակվող թուրքերին հարսանիքները, ծնունդները և այլ կարևոր արարողություններ անել հայրենիքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)