13 մարդ է զոհվել Զիմբաբվեում՝ միկրոավտոբուսի վթարի հետևանքով
Աշխարհ
Զիմբաբվեում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, իսկ 6-ը՝ լրջորեն վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «Associated Press» գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին։
Ընթացքի ժամանակ պայթել է միկրոավտոբուսի անվադողերից մեկը, որի հետևանքով տրանսպորտային միջոցը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, որն էլ ընկել է մեքենայի տանիքին։ Դեպքը տեղի է ունեցել Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեից 50 կմ հեռավորության վրա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ