Չինացի կույր իրավապաշտպանի եղբայրն անհետացել է. New York Post
Համաշխարհային Մամուլ
Չինաստանում անհետացել է չինացի կույր իրավապաշտպան Չեն Գուանչենի եղբայրը, գրել է ամերիկյան New York Post պարբերականը։
Չեն Գուանգֆուն, որը Գուանչենի ավագ եղբայրն է, անհետացել է 2 օր առաջ։ Հայտնի է, որ նա իր ընտանիքի հետ միասին գյուղից մեկնել է Պեկին, սակայն մայրաքաղաք ժամանելուց հետո նրանից այլևս տեղեկություններ չեն ստացվել, հայտնել է Գուանչեն ընտանիքի փաստաբան Լյու Վեյգոն (Liu Weiguo)։
Փաստաբանը չի բացառել, որ Գուանգֆուն հնարավոր է ձերբակալված լինի իշխանությունների կողմից՝ եղբոր աղմկահարույց գործի հետ կապված։
Հիշեցնենք, որ կույր իրավապաշտպան Չեն Գուանչենը հանդես է եկել անդամալույծների իրավունքների պաշտպանության օգտին և ստիպողաբար կատարվող աբորտների դեմ։ 2009-ին նա հայտնվել է բանտում, որտեղից ազատ է արձակվել 2010-ին։ Այս տարվա ապրիլին նա, փախչելով տնային կալանքից, ապաստան էր խնդրել ԱՄՆ դեսպանատանը, ինչից հետո կնոջ և 2 երեխաների հետ միասին մեկնել ԱՄՆ։ Ավելի վաղ, Գուանչենը մի քանի անգամ հայտարարել էր, որ վախենում է Չինաստանում մնացած իր ընտանիքի անդամների ճակատագրի համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)