Դոննա Սամմերի երկրպագուներին թույլ չեն տվել վերջին հրաժեշտը տալ դիսկոյի թագուհուն
Աշխարհ
Մայիսի 17-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ երգչուհի Դոննա Սամմերի հոգեհանգստի արարողությունը, որն անցել է հասարակության համար փակ պայմաններում` միայն երգչուհու հարազատների ու մտերիմների մասնակցությամբ:
Հոգեհանգստի արարողության մասնակիցներն իրենց վերջին հրաժեշտը երգչուհուն տվել են Նեշվիլ քաղաքի փոքրիկ եկեղեցում, որին թույլ չեն տվել ներկա գտնվել ոչ երգչուհու երկրպագուներին և ոչ էլ մամուլի ներկայացուցիչներին: Այս քայլը երգչուհու հարազատները բացատրել են նրանով, որ չեն ցանկացել նրա հոգեհանգստի արարողությունը վերածել հանրային իրադարձության:
Հիշեցնենք, որ Դոննա Սամմերը մահացել է մայիսի 17-ին` 63 տարեկան հասակում` թոքերի քաղցկեղից:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ