ՕԵԿ, ՀԱԿ, ՀՅԴ և Ժառանգության՝ խորհրդարան գնացողների ցանկ
Հայաստան
Մայիսի 31-ին կայանալիք հինգերորդ գումարման ԱԺ առաջին նիստին մասնակցող քաղաքական ուժերից ՀԱԿ-ի, Ժառանգության, ՕԵԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորների կազմը հետևյալն է (ոչ պաշտոնական).
ՀԱԿ-ից խորհրդարան են անցնում՝ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը և Գագիկ Ջհանգիրյանը:
ՕԵԿ-ից խորհրդարան կգնան Հեղինե Բիշարյանը, Խաչիկ Հարությունյանը, Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը, Սամվել Թադևոսյանը և Կարեն Բոթոյանը:
ՀՅԴ-ց՝ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը և Արայիկ Գրիգորյանը:
«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» միասնական ցուցակից խորհրադարանում կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալիկ Արզումանյանը և Ռուբեն Հակոբյանը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի